Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-3 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և ՀՀ Կառավարության 02.02.2002թ. <<ՀՀ շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակություն փոփոխելու մասին>> N 88 որոշմամբ, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Մ. Մաշտոցի փողոց, 23/41 հողամաս հասցեում գտնվող, 11-002-0062-0020 ծածկագրով, 0.00214 հա մակերեսով և 11-002-0062-0021 ծածկագրով, 0.00137 հա մակերեսով հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի:
2.Հրաչիկ Վազգենի Սայամյանին սեփականության իրավունքով պատկանող 33.99ք.մ մակերեսով ավտոտնակի բնակելի նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության առևտրի սրահի:
3.Առկա է 23.7 ք.մ մակերեսով ինքնակամ շինություն՝ առևտրի սրահ, որը ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: