Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը 1.Տալ համաձայնություն ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման նպատակով մեքենաների, սարքավորումների ձեռքբերում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին: Ծրագրի արժեքն է 50միլիոն ՀՀ դրամ, համայնքի ներդրումը՝ 40% կամ 20 միլիոն ՀՀդրամ:
2.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|