Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի,ՎերինԿարմիրԱղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներ, պտղատու այգին (հնդավոր)՝ 1.5016 հա մակերեսով, ծածկագիրը` 11-061-0111-0005, 23000/քսաներեք հազար/ՀՀ դրամ, գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներ, պտղատու այգին (հնդավոր)՝ 1.74495 հա մակերեսով, ծածկագիրը` 11-061-0103-0143, 27000/քսանյոթ հազար/ՀՀ դրամ մեկնարկային գնով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սահմանել 3.24655 հա ընդհանուր մակերեսով բազմամյա տնկարկներ, պտղատու այգու (հնդավոր) տարեկան վարձավճարի ընդհանուր մեկնարկային գինը 50000 /հիսուն հազար/ՀՀդրամ: |