Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Ռոբերտ Առուստամյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 10-ի N 47/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ`
1.<<Ռոբերտ Առուստամյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Վարագավան 1 Փ.,թիվ 2 հասցեում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնելու թույլտվություն (Թույլտվություն N 06 կցվում է):
2.<<Ռոբերտ Առուստամյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Ռոբերտ Առուստամյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: