Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, նաև այն փաստը, որ Մոսեսգեղ գյուղի 1Փ., 1 Նրբ., 28 հասցեի բնակչ Մհեր Ռաֆիկի Ադյանի բնակելի տունը հրդեհի հետևանքով 15.08.2021թ. ամբողջովին այրվել է տան 2-րդ հարկը՝ գույքի հետ միասին Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Մոսեսգեղ գյուղի 1Փ., 1 Նրբ., 28 հասցեում հաշվառված Մհեր Ռաֆիկի Ադյանի 15.08.2021թ. հրդեհի հետևանքով տուժած ընտանիքին հատկացնել 300,000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ ՀՀ դրամ օգնություն:
2.ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի նախկին քաղաքապետ հանգուցյալ Անդրանիկ Սպարտակի Շառյանի մահացած՝28/09/2021թ., ընտանիքին հատկացնել 500,000/հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ օգնություն:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |