Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 13-ի առաջին նստաշրջանի հերթական հինգերորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2022 թվականի բյուջեի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների եկամուտների և ծախսերի կատարողականի մասին, /Զեկ. Ն.Օհանյան/
2) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին, /Զեկ. Ն.Օհանյան/
3) ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին, /Զեկ. Մ․Ապրեսյան/
4) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ենթակայության համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին, /Զեկ. Մ․Ապրեսյան/
5) 11-054-0041-0014 ծածկագրով, 0.033 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
6) 11-030-0195-0004 ծածկագրով, 0.04608 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
7) Կառլեն Կոլյայի Բաղդասարյանի սեփականությունը հանդիսացող 11-038-0166-0026 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
8)<<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ին գյուղատնտեսական նշանակության հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
9) 11-010-0333-0112 ծածկագրով, 0.48 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
10) 11-002-0313-0021 ծածկագրով, 0.505 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
11) Գյուղատնտեսական նշանակության 2.0 հա մակերեսով վարելահողը մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
12) <<ՄՏՍ Հայաստան>> փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
13) <<Սիմոնյան>> կրթական հիմնադրամին անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին, /Զեկ. Վ․Գրիգորյան/
14) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին, /Զեկ. Մ․Ապրեսյան/
15) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին, /Զեկ. Մ․Ապրեսյան/
16) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին, /Զեկ. Մ․Ապրեսյան/
17)ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին, /Զեկ. Մ․Ապրեսյան/
18) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին, /Զեկ. Մ․Ապրեսյան/
19) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին, /Զեկ. Մ․Ապրեսյան/
20) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: /Զեկ. Մ․Ապրեսյան/
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |