Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սամվել Բաբայան Մելիսի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 14-ի N 317/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Սամվել Բաբայան Մելիսի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, գ.Այգեձոր 3 փողոցի թիվ 41 հասցեում գտնվող 78 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 93 կցվում է):
2.<<Սամվել Բաբայան Մելիսի>>անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 7800 (յոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սամվել Բաբայան Մելիսի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: