Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սեդրակ Վարդանյան >> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 29-ի N 185/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Սեդրակ Վարդանյան >> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Արծվաբերդի 1փ 48 հասցեում գտնվող 50 քառակուսի մետր տարածքով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 43 կցվում է):
2.<<Սեդրակ Վարդանյան >> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 31200 (երեսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սեդրակ Վարդանյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: