Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՌԱՅԻՍԱ ՆԻԿԱԼԻ ՉՈԲԱՆՅԱՆԻ, ԵՐՋԱՆԻԿ ՀԱԿՈԲԻ ՉՈԲԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲԻ ՉՈԲԱՆՅԱՆԻ, ԽԱՆՈՒՄ ՀԱԿՈԲԻ ՉՈԲԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի  թիվ 402/24 վկայագիրը՝ տրված 05.12.2024թ.-ին, «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, և հաշվի առնելով 09.09.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Վերին Կարմիր Աղբյուր, 1 փողոց, 7 նրբանցք, 1 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝  183.51 ք.մ մակերեսով, կառուցված 1963-1985 թ.թ. և օրինական հատկացված 11-061-0052-0020 ծածկագրով, 0.12 հա մակերեսով  տնամերձ հողամասը և նրան կից  0.11806 հա մակերեսով տնամերձ  հողամասը ճանաչել Ռայիսա Նիկալի Չոբանյանի, ծնված՝ 01.01.1946թ., Երջանիկ Հակոբի Չոբանյանի, ծնված՝ 01.11.1966թ., Արթուր Հակոբի Չոբանյանի, ծնված՝ 01.03.1970թ., Խանում Հակոբի Չոբանյանի, ծնված՝ 14.01.1974թ. սեփականությունը:

Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,

3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռայիսա Նիկալի Չոբանյանի, Երջանիկ Հակոբի Չոբանյանի, Արթուր Հակոբի Չոբանյանի, Խանում Հակոբի Չոբանյանի կողմից:

3. Առկա է 66.04 ք.մ մակերեսով ինքնակամ շինություն, որը հաշվառված է 2022SDJXMF չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի  23.12.2024թ. N 2041-Ա որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էմմա Մելիքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner