Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սեդա Պողոսյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 04-ի N 935/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Սեդա Պողոսյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 84/17 հասցեում գտնվող 24 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 191 կցվում է):
2.<<Սեդա Պողոսյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սեդա Պողոսյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: