Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքից 46.06քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածք՝ 4-րդ հարկի N 23 սենյակը` 10.98 քմ մակերեսով, N 24 սենյակը`17.54 քմ մակերեսով, N 25 սենյակը`17.54քմ մակերեսով, 3 տարի ժամկետով, վարձակալությամբ, տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին աշխատանքները իրականացնելու համար, վարձավճարը հաշվարկել 03.01.2023թ (երեքը հունվարի երկու հազար քսաներեք թվական)-ից մինչև 30.12.2023թ(երեսունը դեկտեմբերի երկու հազար քսաներեք թվական)-ի համար ամսական 13113 (տասներեք հազար հարյուր տասներեք)ՀՀ դրամ ընդամենը տարեկան 157356(մեկ հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ:
2.01.01.2024թ (մեկը հունվարի երկու հազար քսանչորս թվական)-ից մինչև 30.12.2025թ (երեսունը դեկտեմբերի երկու հազար քսանհինգ թվական)-ի համար ամսական 27989 (քսանյոթ հազար ինը հարյուր ութսունինը )ՀՀ դրամ, ընդամենը տարեկան 335868 (երեք հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ: |