Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինչին, 6 փողոց, 24 հողամաս հասցեում գտնվողՙ 11-052-0445-0012 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից 0.30335 մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 500 000 ( հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: |