Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սերոբ Ամիրխանյան >> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 05-ի N 228/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<< Սերոբ Ամիրխանյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Վ. Ծաղկավան 5փ 2 հասցեում գտնվող 24 քառակուսի մետր տարածքով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 63 կցվում է):
2.<<Սերոբ Ամիրխանյան >> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 6000 ( վեց հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սերոբ Ամիրխանյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: