Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման, որոշում եմ`
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Խորենացու փողոց, 45 շենք, բնակարան 17 հասցեում գտնվող, 11-002-0062-001-078-018 ծածկագրով անշարժ գույքից առանձնացնել 14.51 քմ և առանձնացվող 14.51 քմ մակերեսով անշարժ գույքին տրամադրել` Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ.Խորենացու փողոց, 45 շենք, 17/1 բնակարան հասցեն, իսկ մնացած մասի՝ 68.38 քմ մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ.Խորենացու փողոց, 45 շենք, 17 բնակարան հասցե:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: