Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 223
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 01 մարտի 2017 թվականի N 13-Ա որոշումը, Բերդ համայնքիավագանին որոշում է՝

1.Սահմանել՝ Բերդ համայնքի մանկապարտեզներերաժշտական և արվեստի դպրոցներ հաճախող երեխաների համար վարձավճարների զեղչեր, հետևյալ չափերով.
1.1 Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 100%-ով ազատել`
          1)
Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին,          
          2)
երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:    
          3) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին  

1.2 Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 50%-ով ազատել`     
          1)
միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին, 
          2) 1-
ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին,        
          3)
նույն հաստատություն հաճախող միևնույն ընտանիքի երեք և ավելի երեխաներին,          
          4)
 սոցիալապես անապահով ընտանիքից 2 և ավելի երեխաներին(յուրաքանչյուր երեխայի համար),
         5) հաշմանդամ երեխաներին։
2. Իրավունք վերապահել Բերդ համայնքի ղեկավարին
 ուսման և ծնողների կողմից կատարվող վճարների համար կիրառելու վճարի 50-ից 100 % զեղչ:

3.Չեղյալ ճանաչել Բերդ համայնքի ավագանու 2017թվականի մարտի 01-ի N 13-Աորոշումը:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner