Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Արծվաբերդ գյուղի 1 փողոց, թիվ 25 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի N 6 սենյակը՝ 6.48 ք.մ մակերեսով, վարձակալությամբ, տարեկան 77760 /յոթանասունյոթ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վարձավճարով, 2 տարի ժամկետով, առանց մրցույթի տրամադրել <<ՀԱ ՏԵԼԵԿՈՄ>> ՍՊԸ-ին ՝ ինտերնետային ծառայություններ մատուցելու նպատակով:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |