Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկություն, ինչպես նաև հիմք ընդունելով Բերդ համայնքի Այգեպար գյուղի 2-րդ փողոց, 9 շենքի բնակիչների կողմից տրված համաձայնագիրը Համայնքի ավագանին որոշում է՝
1. Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Բերդ համայնքի Այգեպար գյուղի վարչական տարածքում գտնվող 11-011-0003-0042-002 ծածկագրով, թիվ 2 փողոց, 9 շենքի տանիքի մի մասը՝ 200 ք.մ ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի, ամսական 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, տրամադրել <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ին՝ կապի ծառայություններ մատուցելու նպատակով, կնքել վարձակալության պայմանագիր: |