Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 80
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆՈՒ 29ՕԳՈՍՏՈՍԻ 2019ԹՎԱԿԱՆԻ N 99-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

         Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37 հոդվածի 1-ին մասով,   Բերդ համայնքի ավագանին որոշում է`

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից՝ 2.09043 հա մակերեսով արոտավայրը, ծածկագիրը` 11-010-0217-0001, 0,23622 հա մակերեսով խոտհարքը, ծածկագիրը` 11-010-0218-0001, 4,11478 հա մակերեսով խոտհարքը, ծածկագիրը` 11-010-0220-0002, 2,6554 հա մակերեսով բազմամյա տնկարկները՝ կորիզավոր, ծածկագիրը` 11-010-0227-0003 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու զբոսաշրջային գործունեություն իրականացնելու նպատակով:

2.Առաջարկել գյուղատնտեսական նշանակության հողամասերից՝2.09043 հա մակերեսով արոտավայրի, ծածկագիրը` 11-010-0217-0001 տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 4954 ՀՀ դրամ, 0,23622 հա մակերեսով խոտհարքի, ծածկագիրը` 11-010-0218-0001 տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 978 ՀՀ դրամ, 4,11478 հա մակերեսով խոտհարքի, ծածկագիրը` 11-010-0220-0002 տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 17035 ՀՀ դրամ, 2,6554 հա մակերեսով բազմամյա տնկարկների՝ կորիզավոր, ծածկագիրը` 11-010-0227-0003 տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 65332 ՀՀ դրամ:

3.ՈՒժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 29 օգոստոս 2019 թվականի N 99-Ա որոշումը:

4․ Մերժել նշված հողամասերը օտարելու առաջարկը։


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner