Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 101
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
« ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» ԱՁ-ին ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10 հունիսի 2021 թվականի N 62-Ա որոշումը, Համայնքի ավագանին որոշում է՝

 

1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 22-ի թիվ 79-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

   1) Տալ համաձայնություն որոշման վերնագրի մեջ <<ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ>> բառերը փոխարինել «ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» բառերով և որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

   2) Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեպար 1-ին փողոց 8/1 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N 1 սենյակից՝ 209.58 ք.մ, N 2 սենյակը՝ 5.8 ք.մ, N 3 սենյակը՝ 5.7 ք.մ, N4 սենյակը՝ 18.29 ք.մ, N 5 սենյակը ՝ 17.73 ք.մ, ընդհանուր՝ 258 ք.մ մակերեսով, առանց մրցույթի, վարձակալությամբ, ամսական 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, տարեկան 360000/երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով, տրամադրել << Արմեն Պետրոսյան Համլետի>> ԱՁ-ին արտադրական գործունեություն ծավալելու համար:

 

2.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է  <<Արմեն Պետրոսյան Համլետի>> ԱՁ-ի  կողմից:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner