Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.12 հա մակերեսով, 11-010-0374-0021 ծածկագրով վարելահողը 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, և 0.15353 հա մակերեսով, 11-010-0384-0008 ծածկագրով կորիզովոր բազմամյա տնկարկները 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, մրցույթային կարգով, 25 տարի ժամկետով, տրամադրելու վարձակալությամբ՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սահմանել 0.12 հա մակերեսով 11-010-0374-0021 ծածկագրով վարելահողի տարեկան և 0.15353 հա մակերեսով կորիզովոր բազմամյա տնկարկների տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ: |