Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 1 փողոց, 10 փակուղի, 1 տնտեսական շինություն հասցեում գտնվող 39,78 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 28,37 ք.մ մակերեսով ներքին չափերով տնտեսական շինությունը ՝ 15061/տասնհինգ հազար վաթսունմեկ /ՀՀ դրամ արժեքով և դրա պահպանման ու սպասարկման համար 0,0700 հա մակերեսով հողամասը՝ 152 460/մեկ հարյուր հիսուներկու հազար չորս հարյուր վաթսուն/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Աշոտ Ժորայի Մակարյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: