Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
1. Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Այգեձոր գյուղ 1-ին փողոց, 1 գրադարան հասցեում գտնվող երկրորդ հարկի N 6 սենյակը՝ 80․10 ք.մ,N 7 սենյակը՝ 8․40 ք.մ,N 8 սենյակը՝ 14․80 ք.մ ընդհանուր 103․30 ք․մ մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի, 2 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հենրիկ Աշոտի Ղարսայանին՝ երիտասարդական թեյարան-գրադարան շահագործելու նպատակով:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: