Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Վարագավան բնակավայրում ապամոնտաժումից առաջացած ոռոգման խողովակները՝ D=150մմ, L=350մ տվյալներով մետաղական, և D=270մմ, L=230մ տվյալներով ցինկապատ, գույքը ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2.Տալ համաձայնություն Բերդ համայնքի գույքացանկում ընդգրկված խողովակները օգտագործելու ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վթարային ջրագծերի վերանորոգման նպատակով: