Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սուլթան Պողոսյան Մայիսի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 03-ի N 196/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ`
1.<<Սուլթան Պողոսյան Մայիսի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Այգեձոր 8 փողոցի թիվ 2 հասցեում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու թույլտվություն (Թույլտվություն N 57կցվում է):
2.<<Սուլթան Պողոսյան Մայիսի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սուլթան Պողոսյան Մայիսի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: