Հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ մասերը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Խորեն Սամվելի Աղասյանի հայտը, իր սեփականությունը հանդիսացող 0.361 հա մակերեսով՝ 11-051-0130-0011 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակության փոփոխելու մասին, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր և տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
2.Հաստատել Խորեն Սամվելի Աղասյանի սեփականություն հանդիսացող 0.361 հա մակերեսով՝ 11-051-0130-0011 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողեր, անասնաշենք կառուցելու համար:
3.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: