Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Տավուշ գյուղ, 1 փողոց, 73 հասցեում գտնվող 145,44 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 124,64 ք.մ մակերեսով ներքին չափերով բնակելի տունը՝ 275318/երկու հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր տասնութ/ ՀՀ դրամ արժեքով և դրա պահպանման ու սպասարկման համար 0,04608հա մակերեսով հողամասը՝ 100363 /մեկ հարյուր հազար երեք հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Սամվել Սուրենի Դարբինյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: