Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը՝
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել ֆիզիկական անձ՝ Արամ Պետիկի Աղաբաբյանի և Մերի Վրեժի Ասիլբեկյանի սեփականություն հանդիսացող, Արծվաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, 0.07 հա մակերեսով՝ 11-014-0353-0027 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի՝ դրական կարծիքի առկայության պայմանով:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: