Ղեկավարվելով <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականությունը հանդիսացող 11-002-0062-0020 ծածկագրով, 0․00214 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել Բերդ համայնքի անունով:
2. 11-002-0062-0020 ծածկագրով, 0․00214 հա մակերեսով համայնքային հողամասում առկա է Հրաչիկ Վազգենի Սայամյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակ(սեփականության վկայական N 0265793 տրված՝ 30.06.2006 թ.-ին):
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: