Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Տավուշ 1-ին փողոց 31 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N6 սենյակը՝ 18,2 ք.մ, N7 սենյակը՝ 16,2 ք.մ, N8 սենյակը՝ 8,08 ք.մ, N9 սենյակը՝ 8,74 ք.մ, N10 սենյակը՝ 7,59 ք.մ, և N11 սենյակը՝ 10,8 ք.մ, ընդհանուր՝69,61 քմ մակերեսով, անհատույց օգտագործման սեփականության իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել <<Ծիլի ծով>> ՏԱԽ-ին՝ գրասենյակային սենյակ կահավորելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից :