Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 06-ի N 17 արձանագրությունը, ինչպես նաև ՀՀ Տավուշի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1/1 արձանագրությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեղծել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները.
1) «Զորավոր համայնք դաշինք» խմբակցություն- 11 անդամ,
2) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 8 անդամ,
3) «Արժանապատիվ սերունդ» խմբակցություն- 2 անդամ:
2. Ի գիտություն ընդունել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու խմբակցությունների ներկայացրած կազմը, խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անուն ազգանունները, կանոնադրությունները։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։