Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ Բերդ համայնք , գ. Ներքին Կարմիր Աղբյուր 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 3 շինություն հասցեում գտնվող 11-047-0194-0009 ծածկագրով, 0.05 հա ընդհանուր մակերեսով հողամասը և 29.16քմ մակերեսով այգետնակը , առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Փարոս>> հիմնադրամին՝ գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով:
2 Թույլատրել կատարել անհրաժեշտ փոփոխություն 02.08.2022թ Բերդ համայնքի և Փարոս հիմնադարամի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում: