Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական և հողաշինարարական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հաշվի առնելով 19.08.2022թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Հաստատել Տավուշի մարզի, Բերդ համայնք, Բերդ քաղաք,Աբովյան փողոց, 19/1 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-002-0083-0020 կադաստրային ծածկագրով հողամասի ճշտված սահմանների հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024EKQTYJ
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: