Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 614-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2025 թվականի N 614-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԻՇԽԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԲԱԲԱՅԱՆԻ, ԾՈՎԻՆԱՐ ՍԵՐՈԲԻ ԲԱԲԱՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ԻՇԽԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԻՇԽԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 103/2024 և  թիվ 69/2025 վկայագրերը, տրված՝ 15.04.2025թ.-ին , «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից և հաշվի առնելով 29.04.2025թ. կազմված չափագրման արդյունքները     որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 2 փողոց, 1 փակուղի, 8 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝  188.5 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1970թ. և օրինական հատկացված 11-010-0084-0011 ծածկագրով, 0.06 հա մակերեսով տնամերձ հողամասը և դրան կից 0.00073 հա մակերեսով տնամերձ հողամասը  ճանաչել Իշխան Արամայիսի Բաբայանի, ծնված՝ 14.12.1965թ., Ծովինար Սերոբի Բաբայանի, ծնված՝ 06.08.1965թ., Հասմիկ Իշխանի Բաբայանի, ծնված՝ 15.12.1987թ., Արմենուհի Իշխանի Բաբայանի, ծնված՝ 18.07.1989թ., սեփականությունները:

Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,

3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սեփականատերերի կողմից:

3. Առկա է 86.99 ք.մ ընդհանուր  մակերեսով  ինքնակամ շինություններ,որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 29

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner