Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2024 թվականի տեղական բյուջեն՝
1) եկամուտների գծով 1657904.3 հազար դրամ,
2) ծախսերի գծով 1839805.0 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 181900.7 հազար դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձինեկամտատեսակների՝ (հատված 1):
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2):
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3):
5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)`(հատված 4):
6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ (հատված 5):
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված (6):
8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում պահպանելով ծախսերի համամասնությունները:
9.Գանձապետական հաշվի 2023թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ներառել 2024 թվականի բյուջեի ծախսային մասում և ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար:
10. Հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը: