Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 84-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2023 թվականի N 84-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՀՈՎԻԿ ՀՐԱՆՏԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Բերդ համայնքի ավագանին որոշում է`

1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 82/17 հասցեում գտնվող, 6,5 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 4,47 ք.մ մակերեսով ներքին չափերով առևտրի սրահը, 97871 /իննսունյոթ հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 0,00065 հա մակերեսով հողամասը՝ 18769 /տասնութ հազար յոթ հարյուր վաթսունինը/  ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Հովիկ Հրանտի Դավթյանին:

2.Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձի կողմից:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


Կողմ -16

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԶՎԱՐԴ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԻՐԶՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ

ՈՒԶՈՒՆՅԱՆ ԷՄԱՆՈՒՅԵԼ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner