Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով,վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Տավուշ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-030-0199-0116 ծածկագրով, 0.01603 հա մակերեսով արոտավայրը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Սահմանել 0.01603 հա մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 1000 /մեկ հազար/ՀՀ դրամ:
3. Վարձակալության պայմանագիրը կնքել՝ պայմանով՝ 5 /հինգ/ տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնության չգալու դեպքում՝ պայմանագիրը լուծարել: