|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մայիսի 2023 թվականի N 93-Ա |
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ<<ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ>>ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ՝ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2030 ՕՐԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մարմինների>> մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով սահմանված դրույթներով և 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Համաձայնություն տալ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորմանը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ- առաջարկի հաստատման դեպքում Բերդ համայնքի 2023թվականի բյուջեից կատարել նախատեսված համաներդրում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -12 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԵԼԼԻ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԶՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԻՐԶՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(126.48 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|