Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 18084, թիվ 18085, թիվ 18086 վկայագրերը՝ տրված 18.10.2024թ.-ին և հաշվի առնելով 18.09.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Պառավաքար, 13 փողոց, 1 նրբանցք, 8 տուն հասցեում գտնվող բնակելի տունը և անասնաշենքը՝ 112.97 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1955-1970թ.թ. և օրինական հատկացված 11-054-0030-0005 ծածկագրով, 0.32 հա մակերեսով տնամերձ հողամասը և նրան կից 0.00193 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Նվարդ Անուշավանի Գրիգորյանի, ծնված՝ 29.02.1948թ., և Հովսեփ Բաբկենի Բրուտյանի, ծնված՝ 27.08.1971թ., սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նվարդ Անուշավանի Գրիգորյանի և Հովսեփ Բաբկենի Բրուտյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: