Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը,
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի Մովսես բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի և արտաքին ջրատարի կառուցում, դիտահորերի և ջրաչափերի տեղադրում, Չորաթան բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում, դիտահորերի և ջրաչափերի տեղադրում, Վերին Կարմիր Աղբյուր բնակավայրում խմելու ջրի դիտահորերի և ջրաչափերի տեղադրում, Բերդ քաղաքի թաղամասային կոյուղագծի կառուցում » ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին:
2.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2025 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրը իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: