Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 423-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2024 թվականի N 423-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳԱԳԻԿ ԳԱՐԵԳԻՆԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝

1. Դադարեցնել 2019թ. հոկտեմբերի 25-ին կնքված՝ Տավուշի նոտարական տարածքի նոտարական գրանցամատյանում 3244 համարի տակ գրանցված անհատույց օգտագործման պայմանագիրը:

2. Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք,Արծվաբերդ գյուղ,16 փողոց, 2 նրբանցք, 10 շենք հասցեում գտնվող հիվանդանոցի 1-ին հարկի 152,1 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը, որից՝ N 2 սենյակը՝ 19.3քմ մակերեսով,N 3 սենյակը՝ 1.0քմ մակերեսով, N 4 սենյակը՝ 15.3քմ մակերեսով, N 5 սենյակը՝ 8.7քմ մակերեսով, N 6 սենյակը՝ 4.4քմ մակերեսով, N 7 սենյակը՝ 2,8քմ մակերեսով, N 8 սենյակը՝ 1.3քմ մակերեսով, N 9 սենյակը՝ 12.9քմ մակերեսով, N 10 սենյակը՝ 4.0քմ մակերեսով, N 52 սենյակը՝ 9.2քմ մակերեսով, N 53 սենյակը՝ 1.2քմ մակերեսով, N 54 սենյակը՝ 1.2քմ մակերեսով, N 55 սենյակը՝ 2.5քմ մակերեսով, N 56 սենյակը՝ 22.7քմ մակերեսով, N 57 սենյակը՝ 11.4քմ մակերեսով, N 58 սենյակը՝ 11.7քմ մակերեսով, N 59 սենյակը՝ 15.7քմ մակերեսով, N 60 սենյակը՝ 4.7քմ մակերեսով, N 61 սենյակը՝ 1.1քմ մակերեսով և N 62 սենյակը՝ 1.0քմ մակերեսով, առանց մրցույթի, վարձակալությամբ, 5 տարի ժամկետով տրամադրել Գագիկ Գարեգինի Դալլաքյանին՝ բժշկական գործունեություն իրականացնելու համար:

3. Վարձավճարի չափ սահմանել՝ ամսական15 210  դրամ / 1ք.մ՝ 100 դրամ/  

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 /երեք/ ամսվա ընթացքում բժշկական ծառայություններ չմատուցելու դեպքում միակողմանի լուծել պայմանագիրը:

 

 


Կողմ -6

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

Դեմ -4

ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԶՎԱՐԴ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Ձեռնպահ -1

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԵԼԼԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner