Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1517-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2023 թվականի N 1517-Ա

ԼԵՌՆԻԿ ՆԵՐՍԵՍԻ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետեր, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Չորաթան գյուղ, 1-ին փողոց, 48/1 խանութ հասցեում գտնվող և Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00334 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում Լեռնիկ Ներսեսի Քալանթարյանի կողմից իրականացված 33,43ք.մ մակերեսով արտաքին չափերով և 27,31ք.մ մակերեսով ներքին չափերով ինքնակամ շինությունները՝ խանութը, մառանը, ծածկերը, ավտոտնակը և պարիսպը համարել Բերդ համայնքի սեփականություն և ճանաչել օրինական, չափագրման մուտքագրման ծածկագիր՝ 2023N5CP2K:  

2.Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած Լեռնիկ Ներսեսի Քալանթարյանին`սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու շինությունները` 33,43ք.մ մակերեսով արտաքին չափերով և 27,31ք.մ ներքին չափերով՝ 125436/մեկ հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր երեսունվեց/ՀՀ դրամ արժեքով, որից՝ 24,0ք.մ մակերեսով արտաքին չափերով և 18,5ք.մ ներքին չափերով խանութը՝ 115776/մեկ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր յոթանասունվեց/ՀՀ դրամ արժեքով, 0,84ք.մ մակերեսով արտաքին չափերով և 0,6ք.մ ներքին չափերով ավտոտնակը՝ 451/չորս հարյուր հիսունմեկ/ՀՀ դրամ արժեքով, 8,59ք.մ մակերեսով արտաքին չափերով և 8,21ք.մ ներքին չափերով մառանը, ծածկերը և պարիսպը՝ 9209/ինը հազար երկու հարյուր ինը/ՀՀ դրամ արժեքով և հողամասը` 0,00334 հա մակերեսով, 4740 /չորս հազար յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով:

3.Հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված` բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 37

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner