Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-002-0331-0061 ծածկագրով, 0.0919 հա մակերեսով,գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասը, 11-002-0331-0052 ծածկագրով, 0.0513 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասը և 11-002-0331-0054, 0.0686 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասը աճուրդով օտարելու համար:
2.Սահմանել 0.0919 հա մակերեսով վարելահող հողամասի մեկնարկային գինը 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, 0.0513 հա մակերեսով վարելահող հողամասի մեկնարկային գինը 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, 0.0686 հա մակերեսով վարելահող հողամասի մեկնարկային գինը՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ 180000/մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով: