Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Տավուշ 1-ին փողոց 31 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N12 սենյակը՝ 32.2 ք.մ, ընդհանուր՝ 32.2 ք.մ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը՝ Ծիլի Ծով տեղական ակտիվ խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով գրասենյակային տարածք:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: