Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ, 42-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 4-րդ և 8-րդ կետերով
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Անվանափոխել ՀՀ Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Ճղարի Պակեր» կոչվող հանդամասը՝ «Ճղարի Բակեր» անվամբ:
2.Հանձնարարել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված հանդամասի անվանափոխման:
3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետոօրենքով սահմանված կարգովներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: