Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեպար 1-ին փողոց 9/1 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N1 սենյակը՝209.58 ք.մ, N2 սենյակը 5.8 ք.մ, N3 սենյակը՝5.7 ք.մ, N4 սենյակը՝ 18.29 ք.մ, N5 սենյակըէ 17.73 ք.մ, ընդհանուր՝ 258 ք.մ մակերեսով, առանց մրցույթի, վարձակալությամբ, ամսական 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, տարեկան 360000 /երեք հարյուր վաթսուն հաղար/ ՀՀդրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով, , տրամադրել <<Արմեն Պետրոսյան Համլետի>> ԱՁ-ին արտադրական գործունեություն ծավալելու համար:
2.Օրենքով սահմանված կարգով կնքել պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագիր:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: