Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Համայնքի ավագանին որոշում է`
1․ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 360-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ կերպ․
2. Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաք, Ռ․ Մելիքյան փողոց, 14/2 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասերից 0.0051 հա մակերեսով հողամասը 130 000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Անդրանիկ Վոլոդյայի Պապյանին, Տավուշի մարզ, համայնք Բերդ, քաղաք Բերդ, Ռ․ Մելիքյան փողոց, 14/1 հասցեում գտնվող 0,0054 հա մակերեսով հողամասում առկա ավտոտնակի սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
3. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: