Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, գյուղ Պառավաքար, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 10/1 հողամաս հասցեում գտնվող, 11-054-0111-0016 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարական կառուցապատման հողամասերից 0.00395 հա մակերեսով հողամասը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ: