Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և հաշվի առնելով Բերդ համայնքի ավագանու 8/ութ/ անդամների առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1. Դադարեցնել 2019 թ. նոյեմբերի 9-ին կնքված՝ Տավուշի նոտարական տարածքի նոտարական գրանցամատյանում 1707 համարի տակ գրանցված անհատույց օգտագործման պայմանագիրը:
2. Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Այգեձոր գյուղի 1 փողոց,1 գրադարան հասցեում գտնվող շենքից 78,45քմ ընդհանուր մակերեսով, երկրորդ հարկի թիվ 11 սենյակը՝ 56.80ք.մ., թիվ 9 սենյակից 21,65 ք.մ, առանց մրցույթի, վարձակալությամբ տրամադրել Արթուր Սարգսի Սաֆարյանին՝ բժշկական և ատամնատեխնիկական գործունեություն իրականացնելու նպատակով:
3. Վարձավճարի չափ սահմանել՝ 7845 դրամ / 1ք.մ՝ 100 դրամ/
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 /երեք/ ամսվա ընթացքում բժշկական ծառայություններ չմատուցելու դեպքում միակողմանի լուծել պայմանագիրը: