Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդսվածի 1-ին մասի 6-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, որոշում եմ`
1.«ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ին տալ Տավուշի մարզ Բերդ համայնք, Բերդ քաղաք, Ա․ Մանուկյան փողոց 25 հասցեում ԲԿ-ի տանիքին 60․32 ԿՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրման աշխատանքներ իրականացնելու շինարարության թույլտվություն:
2.«ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ն պարտավոր է Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: