Ղեկավարվելով <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածով, որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող 11-031-0235-0001 ծածկագրով հողամասից առանձնացնել 0.2 հա մակերեսով՝ անտառային նպատակային նշանակության, անտառներ գործառնական նշանակության հողամաս և որպես առանձին միավոր գրանցել Հայաստանի Հանրապետության անունով:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: